Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են. մի շարք մարզերում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

--00--ԱՀ