ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

սս

ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում։ Վերջերս Բայդենին շատ են քննադատում, որ շեղվել է իր հռչակած սկզբունքից, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում դնել մարդու իրավունքները: Նախընտրական այս փուլում, երբ Բայդենի վարկանիշը անկում է ապրում, նրան մեղադրում են մի շարք երկրների հետ մեղմ լինելու մեջ՝ այդ թվում հենց մարդու իրավունքների մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Վստահ եմ, առաջիկայում նաև Հայաստանն է հայտնվելու խոշորացույցի տակ և Վաշինգտոնը աչք չի փակելու երևույթների վրա, որոնց մասին չէր բարձրաձայնում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի առաջ մղմամբ: Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»,- գրել է Սարգսյանը։

--00--ԼՀ