Մահացությունը ՀՀ-ում նվազել է գրեթե բոլոր հիվանդություններից, այդ թվում քաղցկեղից. ԱՆ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

42163_b

Ճգնաժամերի, աղետների ժամանակ 2023 թ. 4-րդ եռամսյակից մեկնարկվել է «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» Շիրակի մարզի պիլոտային ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունից:

Գյումրիում ստեղծվել է միասնական զանգերի ստացման, վերլուծման և փոխանցման կառավարման կենտրոն: 2024 թ.  երկրորդ կիսամյակից նախատեսվում է ընդգրկել հանրապետության ամբողջ տարածքը:

Հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հիմնական շեշտադրումը կատարվել է առավել հաճախ հանդիպող և բարձր մահացություն ունեցող հիվանդությունների վրա: Իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելման միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թ. նվազել է 14.1%-ով, իսկ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մահացությունը նվազեցնել շուրջ 13,5%-ով: Չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը, մասնավորապես՝ 2022 թ. առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։

Շեշտվել է, որ մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այս շարքում պետք է առանձնացնել նաև շաքարայի դիաբետից մահացության նվազումը։ Եթե 2015 թ.ն հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 000 շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 000 հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմում է 371։

Շաքարայն դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորած է լիարժեք դեղապահովման ծրագրով։ Ուղեղի կաթվածի բուժման ծրագրի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում բնակչությանը մատուցվել է 720 ծառայություն։ Ծառայությունների մատուցման հասանելիությունը տարեց տարի մեծանում է։

--00—ՅՄ