«Զրոյական կետերի» ավերակները. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

11

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին: Դա ինքնին սարսափելի է: Եթե հաշվի առնենք, թե «զրոյական կետի» մասին նրա նախորդ հայտարարությունն ինչ դառնաղետ հետևանքներ ունեցավ ու շարունակում է ունենալ, ապա այս մի «զրոյական կետից» հետո, հնարավոր է, ընդհանրապես ոչ մի բան չմնա: Նախ՝ համեմատաբար թարմ «զրոյական կետի» մասին: Փաշինյանի ասածից բխում է, որ գերիների փոխանակումը նա համարում է իր և Ալիևի միջև «խաղաղության» պայմանագրի կնքման հավանականության մեծացման «զրոյական կետ»:

Բայց Փաշինյանի նույնիսկ այդ հայտարարությունը կեղծիք է: Նրա ու Ալիևի միջև «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, «զրոյական կետը» ոչ թե գերիների այս փոխանակումն էր, որից իշխանական քարոզչությունը նորից, ցավոք, շոու սարքեց, այլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած պայմանավորվածությունը, որով Փաշինյանը (ապա և՝ իր ՔՊ-ն) ուրացան ու թշնամուն հանձնեցին Արցախն ամբողջությամբ: Ամեն դեպքում, Փաշինյանը նորից խոսել է «զրոյական կետի» մասին, և ավելի լավ է՝ չպատկերացնել, թե ո՞րն է լինելու հաջորդ կետը: Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թ. ապրիլի 9-ին հայտարարեց, որ ինքը...:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ