Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. փաստաբանական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

l-N9T6xE7J7v

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ.

«ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից։

Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար, կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով:

Պաշտպաններ՝

Էրիկ Ալեքսանյան,

Արամ Վարդևանյան,

Ալեքսանդր Կոչուբաև»։

--00—ՅՄ