Ռուսական ալիքները խախտումներ են թույլ տվել, համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու. ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ռուսական ալիքները խախտումներ են թույլ տվել, համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, համաձայնագրերը նախարարության հետ են կնքվել, համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու։ Քննարկումներ են ընթանում և քննարկումների արդյունքների մասին բոլորին կտեղեկացնենք», - ասաց ԲՏԱ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ