Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

սա

Այսօր Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։  Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Վերջինս ողջունել է հայկական պատվիրակության անդամներին։

Երկուստեք կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-հնդկական համագործակցությանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։

--00--ԼՀ