ՀՀ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ դրանք չհակադրելով տարածաշրջանային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

« Կրկին շնորհակալություն եմ հայտնում  ԵԽ-ին այս հրավերի և Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հանդես գալու հնարավորության համար։ Սա մեզ կօգնի եվրոպական և միջազգային հանրության հետ կիսել մեր տեսակետներն ու հնարավորությունները։ Այսօրվա ելույթում ուզում  եմ շեշտը առանձնապես դնել  հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն  հաստատելու հնարավորությունների վրա։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի մեկնարկից առաջ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կարևորեց այսօրվա իրադարձությունը Եվրամիություն՝ Հայաստան հարաբերությունների համար։

«Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ դրանք չհակադրելով տարածաշրջանային խնդիրներին

 --00--ԼՀ