Կասեցվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի):

Մասնավորապես՝

․ սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

․ աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը և աշխատասեղանները՝ ներառյալ սարքավորումների և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, կառուցված են եղել հիգիենայի պահանջները չբավարարող նյութերից,

․ չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

․Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

--00--ԼՀ