Թուրքիան աշխարհի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող 9-րդ երկիրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

աթս

Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի դրությամբ ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։

Նշվում է, որ ցանկը կազմվել է մի շարք չափանիշների հիման վրա։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Այդպիսիք են օրինակ ինքնաթիռների որակը, օդաչուների և զինվորների քանակը, զինված ուժերի բյուջեն և այլն։

Հզոր օդուժ ունեցող երկրների ցանկի 1-ին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Իսկ լավագույն հնգյակը եզրափակում են Հնդկաստանը և Հարավային Կորենան։

Թուրքիան այդ ցանկում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

--00--ԼՀ