Իսրայելի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

եր

Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ընթացող ռազմական բախումների պատճառով Իսրայելի քաղաքացիները մայրաքաղաք Թել Ավիվի «Ben Gurion» օդանավակայինց շարունակում են մեկնել այլ երկրներ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ռազմական գործողությունների 5-րդ օրվա տվյալների համաձայն՝ մեծ թվով կանայք և երեխաներ արդեն իսկ մեկնել են Կիպրոս և Թուրքիա։

Նշվում է նաև, որ հոկտեմբերի 10-ին դադարեցվել է «Թուրքական ավիաուղիներ» և «Pegasus» ընկերությունների՝ դեպի Իսրայել իրականացվող թռիչքները՝ շարունակական բնույթ կրող ռազմական բախումների հետևանքով։

--00--ԼՀ