Ում կովը բառաչի, քոնը պետք է լռի․ Պուտինը` Միշելի՝ հայ ժողովրդին դավաճանելու մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_8

Մեզ մոտ ժողովրդական ասացվածք կա՝ «ում կովը բառաչի, քոնը պետք է լռի»: Այս մասին «Վալդայ» ակումբում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Շառլ Միշելի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն դավաճանել է հայ ժողովրդին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ․ «Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական օպերացիան սկսվեց առանց Ռուսաստանի ամենաչնչին արձագանքի, որը ասպարեզում էր՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,- ասել է Միշելը։

--00—ՅՄ