ԱԹՍ գցեցին երեխաների վրա, տեսանք, բայց ուշ էր. ուսուցիչը՝ Արցախում զոհված եղբայրների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Մենք վերևի թաղում էինք, հրաշքով փրկվեցինք, մտանք մի տեղ կուչ եկանք։ Ես իմ փոքր երեխան, հարևան մի կին»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանցիների կրակոցից զոհ դարձաց երկու անչափահասների ուսուցչուհի ժաննա Գաբրիելյանը:

Գաբրիելյանը նշեց, որ դպրոցում աշակերտների թիվը շատ քիչ էր։ Ընդամենը 6 աշակերտով դպրոց են պահել։

«Միքայելը 5-րդ դասարան էր արդեն, բայց մեքենա չլինելու պատճառով չէինք կարողացել տեղափոխել կողքի դպրոցը՝, երեխեքը գյուղում էին, հեռավար պետք է դասերն անեին, այն էլ հեռավարն էլ կապ չկար: իսկ ՆՎերը 3-րդ դասարանում էր սովորում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերտով դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչեւ վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զագը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ»,-ասաց նա՝ նշելով,որ այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն իրենք այնքան են տարված եղել դասապրոցեսով, որ չեն լսել:

Ուսուցիչը նշեց, որ ԱԹՍ են գցել  երեխաների վրա, նրանք տեսել են բայց ուշ է եղել։

 --ԼՀ--