Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները երեք խախտում են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

սա

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է նախարարության տեղեկագրում:

--00—ԻԴ