Էրդողանին անհանգստացրել է «ԼԳՊՏ» համայնքի գույները ՄԱԿ-ի ԱԽ նիստերի դահլիճում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նախ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի «Թուրքական տանը» (Türkevi) լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ ԱԽ-ի նիստերի դահլիճում առկա դեկորացիաների կապակցությամբ։ Նշել է, որ դահլիճի որոշ հատվածներում, ինչպես նաև մուտքի աստիճանների մոտ կարելի է տեսնել «ԼԳՊՏ» (լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) համայնքը խորհրդանշող գույներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Կարծում եմ ամենից շատ ինձ անհանգստացնող հարցերից մեկն արժանացել է նաև ձեր ուշադրությանը: Այս պահին ղեկավարներից մեկը ԼԳՊՏ համայնքին կողմ է, մյուսը դեմ, այսպիսի մի իրավիճակ կա: Ի՞նչ է պահանջվում անել: Ես հնարավորության դեպքում անձամբ գլխավոր քարտուղարի հետ կցանկանայի խոսել»:

Էրդողանը զուգահեռներ է անկացրել նաև ԼԳՊՏ համայնքի անդամների և ոչ անդամների իրավունքների միջև:

«Աշխարհում որքա՞ն ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչ կա: Ինչքա՞ն իրավունք ունեն նրան, այդքան էլ ունեն ԼԳՊՏ-ին դեմ արտահայտվող մարդիկ: Որվհետև սա մարդկային խնդիր է և մարդիկ պետք է իմանան նաև նրանց մասին, ում դա անհանգստացնում է»:

--00—ԼՀ