Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է ղարաբաղյան թեմայից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա մասնավորապես կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։

Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն ​​խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին:

--00--ԿԿ