Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաձգում է ներկայացումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

օպ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբեր ամսվա ներկայացումները տեղափոխում է։

«Հարգելի հանդիսատես,

Հայտնի պատճառներից ելնելով՝ Թատրոնի 2023 թվականի սեպտեմբերի 22-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկեմբերի 19-ը, 2023 թվականի սեպտեմբերի 23-ին նախատեսված «Տրավիատա» ներկայացումը տեղափոխվում է 2023 թվականի հոկտեմբերի 21֊ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված «Տուրանդոտ» ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ը։

Ներկայացումների տոմսերը վերադարձնել ցանկացողները իրավունք ունի վերադարձնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը:

Տոմսերի վերադարձման համար անհրաժեշտ է դիմել Թատրոնի տոմսարկղ:

Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է թատրոնի տնօրինության տարածած հայտարարությունում։

--00—ԼՀ