Վանդալիզմ Երևանում. կոտրել են ԵԿՄ-ի աշխատակազմի ղեկավարի եղբոր գերեզմանաքարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

շամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Երևանում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել: Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Ռաֆայել Ֆարմանյանը և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից միչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Հաղթանակ գերեզմանատան տարածքում գտնվող իր եղբոր գերեզմանաքարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ֆարմանյանը ոստիկաններին ու քննչներին հայտնել է, որ ինքը Երկրապահ կամավորական միության աշխատակազմի ղեկավարն է և նրան պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--ԼՀ--