Օնլա՞յն եք հետևում 120 հազար հայերի սպանդին, տղա եք՝ Ալիևին ասֆալտի դիետայի վրա նստացրեք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

 

Օնլա՞յն եք հետևում 120 հազար հայերի սպանդին, տղա եք՝ Ալիևին ասֆալտի դիետայի վրա նստացրեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը և հասկանանք, որ պատերազմը չէր դադարել, այն շարուրնակվում է։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Արցախն ու Հայաստանը, ջնջել տարածաշրջանից հայի հետքն ու շարունակել Ցեղասպանությունը։

Քաղաքագետի պնդմամբ, ի վերջո աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը պետք է ճիշտ արձագանքեն իրավիճակին և միայն այդ միասնությամբ կկարողանանք դիմագրավել թշնամուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ