Հռոմի պապի կիրակնօրյա ավանդական աղոթքն օնլայն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է ավանդական կիրակնօրյա ելույթն անցկացնել Վատիկանի առաքելական գրադարանում, այն կհեռարձակվի համացանցում և Vatican Media-ի միջոցով կտարածվի ԶԼՄ-ներում։ Այս մասին գրել է РИА Новости-ն Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

 «Աղոթքը կհեռարձակվի ուղիղ եթերում՝ Vatican News-ի YouTube-յան ալիքով և կցուցադրվի Սուրբ Պետրոսի հրապարակի էկրաններով»,- ասված է հաղորդագրությունում։

Որոշումը կայացվել է COVID-19 տիպի կորոնավիրուսից խուսափելու համար։