«Հայկական անօրինական զինվшծ խմբավորումները» պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ալ

Պատրաստակամ ենք Եվլախում հանդիպելու հայ բնակչության ներկայացուցիչների հետ. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հայտարարությունում:

««Հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ խմբ) դադարեցնելու համար «հայկական անօրինական զինված խմբավորումները» (չակերտները՝ խմբ) պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ «անօրինական ռեժիմը» (չակերտները՝ խմբ) պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները»  կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

--00—ԼՀ