Ադրբեջանը պարգևատրել է Թուրքիա-Հայաստան խաղի օրը Ադրբեջանի դրոշը համբուրած թուրք ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

thumb.thumb_

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պարգևատրել է թուրք ոստիկանին, որը Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ համբուրել է Ադրբեջանի դրոշը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները հանդիպել են Թուրքիայում՝ «Էսքիշեհիր» մարզադաշտում, որի ժամանակ արգելվել էր Ադրբեջանի դրոշի անցկացումը մարզադաշտ։

Սակայն, երկրպագուներից մեկը իր հետ տարել էր դրոշը, ինչից հետո տեսանյութ տարածվեց, որում թուրք ոստիկանը վերցնում է Ադրբեջանի դրոշը, խնամքով ծալում ու համբուրում։

--00—ՅՄ