Ռուսաստանի հետ մեզ լաչառ կնոջ պես ենք պահում, պետք է շիտակ լինենք դաշնակցի հետ. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ռուսաստանի հետ մեզ լաչառ կնոջ պես ենք պահում, պետք է շիտակ լինենք դաշնակցի հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ, Ադրբեջանի հետ բախումը ավելի քան հնարավոր է և դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրս պետք է մեր գործով զբաղվենք, սա է ճշմարտությունը։

Նախկին պատգամավորի պնդմամբ, մենք պետք է վերանայենք մեր դիրքն ու հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ՝ փորձելով դիմագրավել արտաքին մարտահրավերներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ