Ինչպես Փաշինյանը «պահեց» 2018-ի արժեքները, այնպես էլ «կպահի» անկախությունը. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հայաստանն ու Արցախը 90-ականների դափնիների վրա խռմփացնում էին, ենթադրվում էր, որ այսպիսի վախճան է լինելու։ Պետք է շուտ կողմնորոշվեինք, դաշնակիցներ, ուժեղ տնտեսություն ունենայինք, հեղափոխության նպատակը նաև արդյունավետ ու հզոր պետություն ստեղծելն էր։ Հեղափոխություն տապալելը միայն շարժումը տապալելը չէր, դա ողբերգություն է երկրի համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Արցախը գնում է Նախիջևանի, Ղարսի, Արդահանի, Վանի ճանապարհով , կորստի ընթացքի մեջ ենք։ Սպեկուլյացիա է ասել, թե Արցախի իշխանությունը զինաթափվեց, գնաց ինքնալուծարման, դա նաև Հայաստանի գործն է, մենք բոլորս ենք զինաթափվել, պարտվեցինք, կորցրեցինք մեր սրբավայրերը, Մաշտոցի հիմնադրած դպրոցը։ Արցախը Հայաստանի մի մասն է, պետք է գործընկեր լինեինք»,- ավելացրեց Արշակյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը ու անկախությունը, Արշակյանը պատասխանեց․ «Փաշինյանը ոնց որ հեղափոխական արժեքները պահպանեց, ընենց էլ անկախությունը կպահպանի։ Լավ է՝ հասկացավ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, «անկախություն» բառը հիշել է։ Բայց ժողովուրդը թույլ չի տա, հեղափոխությունից հիասթափված զանգվածը դուրս կգա, թույլ չի տա անկախությունը կորսվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ