Դպրոցի փոխտնօրենը` կաթուցիչով. Տարոնի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դա

Տարոնի քրեական հետախույզները տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ