Կուսակցությունները և դաշինքները պետք է հայտարարեն, որ կոալիցիա չեն կազմի գործող իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

maxresdefault-1-3-e1621446940661

Քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը նոր նախաձեռնության մասին է հայտնում․

«Հարգելի գործընկերներ,

Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և գիտակցելով մեր առջև ունեցած աղետալի խնդիրները , երեկ տեղի ունեցավ մի շարք կուսակցությունների, ՀԿ-ների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվեց և ընդհանուր որոշման հիման վրա, որոշվեց ստեղծել միասնական շտաբ՝ հասարակական և քաղաքական ուժերից կազմված, որը կկարողանա բացահայտել, բարձրաձայնել և փորձել կանխարգելել վարչական լծակների չարաշահման իշխանականների փորձերը, քվեարկության ժամանակ կիրականացնի վերահսկում, կկանխի և կբարձրաձայնի հնարավոր կեղծիքները և այս ընտրությունները կդարձնի գործող իշխանություններին մերժելու հանրաքվե:

Նշված նպատակի հիմքն է հանդիսանում ներկայիս իշխանությունների աղետալի գործողությունները՝

1. Քաղաքային տնտեսության և կառավարման համակարգի տապալումը

2. ՀՀ անվտանգության ապահովման ձախողումը

3. Պաշտպանական ռազմավարության տապալումը

Որպեսզի կանխվի ներկայիս իշխանությունների կամ նրանց արբանյակների վերարտադրումը, և ընտրողը հերթական անգամ չխաբվի և իր որոշիչ ձայնը չուղղի այդ ուժերից որևէ մեկին, միասնական շտաբին միացող բոլոր անդամները՝ հատկապես Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները և դաշինքները, պետք է ունենան հստակ դիրքորոշում և հայտարարեն, որ ոչ մի պարագայում, ընտրության ցանկացած արդյունքի դեպքում, կոալիցիա չեն կազմի ներկայիս իշխանությունների հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում 2023 թվականի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, ընտրություններին հայտ չներկայացրած քաղաքական և հասարակական ուժերին, հանրային նախաձեռնություններին աջակցել ստեղծված միավորման գործունեությանը  և իրենց հերթին  ակտիվ գործողություններով կոչ անել երևանցիներին՝ մասնակցելու առաջիկա քաղաքային ընտրություններին՝ մերժելով գործող իշխանությանը»:

--00—ՅՄ