Քաղաքացին պարեկների հետ վիճաբանության է բռնվել, հայհոյանքներ հնչեցրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ

 

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտկարագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Մովսիսյանը և Լիլիթ Գրիգորյանը Արցախի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Վստերչի կամուրջ» չհասած, ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի տղամարդ կոպիտ կերպով խախտում է հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիների և այնտեղ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների նկատմամբ:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարեկները այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի հայհոյանքներ տալը, հակաիրավական քայլերի չդիմի, դա օգուտ չի տալիս, և այդ տղամարդը շարունակում է իր լկտի պահվածքը՝ չլսելով նույնիսկ բժիշկների, այդ թվում՝ բազմաթիվ կյանքեր փրկած բժշկի հորդորները ու շարունակում է հայհոյանքներ տալը:

Լրացուցիչ պարեկներին օգնության են հասնում նույն վաշտի պարեկ Վանիկ Լալայանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը և պրոֆեսիոնալ կերպով «առյուծ կտրած» տղամարդուն կին պարեկը այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է վնասազերծում, ապա ձեռքերին հագցնում ձեռնաշղթա, որ անգամ կնախանձեին հայտնի աճպարարներն ու հայկական քրեական պատմություններով հայտնի ֆլմեր ստեղծող Գոռ Վարդանյանը: 

Այդ քաղաքացին Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

--00—ՍՊ