Իրանական համարանիշներով բեռնատարը Սևանի փողոցում բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

դեպք

Հունիսի 29-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «МАСК» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սևանի փողոցի թիվ 116 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազատար խողովակը վնասվել է և սկսվել է գազի արտահոսք:

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին արդեն «Գազպրոմի» աշխատակիցները իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ:

--00—ՍՊ