Երևանում գտնվող էլիտար շենքերից մեկում տարհանում են բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

սս

 

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ  դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Տեղում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, մի քանի քաղաքացիների հետ, շենքից տարհանել են բնակիչներին, որպեսզի հրշեջները աշխատեն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Այս պահին հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ, պարզելու համար, թե որտեղ է կրակը և որտեղից է ծուխը դուրս գալիս: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

--00—ՍՊ