Պարույր Հովհաննիսյանը նշանակվեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

60-192

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է հրամանագրում։

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

--00—ՅՄ