Իմ հիշատակած հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը․ Արտյոմ Թումանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Screenshot_5

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի» նախագահ, երգիչ Արտյոմ Թումանյանը գրառմամբ անդրադարձել է Գյումրիի ՏԻՄ ընտրության արդյունքներին։

«Սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուր ինձ տրված քվեի համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև։ Ցավում եմ, որ մնացած գյումրեցիներս ականջալուր չեղան իմ հորդորներին և չարեցին այլընտրանքային որոշում, որը պետք է անեին հոգու ու սրտի կանչով։

Շատերը արդեն արագ հասկացան իսկ մյուսները հաշված օրերի ընթացքում կհասկանան թե ինչ են արել բայց ուշ է արդեն։ Այն եռանկյունին որի մասին աննդհատ ասում էի ստեղծվել է հենց հասարակ ժողովրդի համար դա կործանիչ է։ Իսկ իմ հիշատակված հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը։

ՀԻՇԵՔ, յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։ Ինչպիսի՞ սերմ ցանես, այնպիսին բերք էլ կստանաս։

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԼԱՎ ԵՂԵՔ »,- գրել է Թումանյանը։

--00—ՅՄ