Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը․
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 13)
Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն – ժամը 10:00
Սուրբ Պատարագ – ժամը 11։00
Դռնբացեքի կարգ – ժամը 17։30
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլի 15)
Երեկոյան ժամերգություն – ժամը 17:30
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 17)
Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց – ժամը 8:00-ին
Սուրբ Պատարագ – ժամը 10:30
Ոտնլվայի կարգ – ժամը 16:00
Խավարման կարգ – ժամը 19:00
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 18)
Խաչելության կարգ – ժամը 12։00
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ – ժամը 17:30
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 19)
Առավոտյան ժամերգություն – ժամը 8:00
Ճրագալույցի Սուրբ Պատարագ – ժամը 17։30
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 20)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ – ժամը 10:30
–00—ՅՄ