Մեր հարաբերություններն ամուր են, բայց տարածաշրջանային իմաստով խնդիրներ կան. Փաշինյանը՝ Միշուստինին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Մենք տարածաշրջանային իմաստով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կանդրադառնանք այդ հարցերին։ Այս մասին Ծաղկաձորում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք շատ ամուր հարաբերություններ, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել»,-ասել է Փաշինյանը։

  --00—ՅՄ