Արա լեռան ստորոտին այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

367725854_243498128646297_7259051901018017203_n_v1.thumb_

Օգոստոսի 15-ին, ժամը 14:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ (ընդհանուր 47 փրկարար)։

Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ։

--00—ՅՄ