Քերոբյանն ընդունել է Բոգդանովին, քննարկել են Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման վերաբերող հարց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

նան

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանը, երկու երկրներում իրականացվող հակամենաշնորհային քաղաքականությանը, Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությանը վերաբերող մի շարք հարցեր։

 Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Բելառուսի հետ 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ապահովել առևտրաշրջանառության առավել բարձր ցուցանիշներ։

--00—ԼՀ