Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկա կես տարում առևտուրը հասցնել 1 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նկար

Հայաստանի և Իրանի օրակարգային հարցերից են առևտրի զարգացումն ու երրորդ երկրների շուկաներ Իրանի մուտքի դյուրացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գրում է «IRNA» գործակալությունը:

Քերոբյանը լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հետ տարբեր ոլորտներում համաձայնագիր ստորագրելու մասին` նշելով, որ 2 երկրների միջև կստեղծվի աշխատանքային խումբ համատեղ համաձայնագրերի իրագործումն արագացնելու համար:

Ըստ ՀՀ էկենեմիկայի նախարարի՝ շինարարական սարքավորումները և նյութերը, մրգերն ու բանջարեղենը և նավթաքիմիական արտադրանքը երկու երկրների միջև առևտրի հիմնական ապրանքներն են, և Հայաստանից Իրան է արտահանվում մետաղական ու տեխնիկական սարքավորումների սահմանափակ հատված:

Ընդգծելով, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ մեծ շուկային, Քերոբյանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք ունենալ դեպի տարբեր երկրներ:

«Իրանը կարող է Հայաստանում արտադրական կենտրոններ ստեղծել, որպեսզի իր ապրանքները մատակարարի երրորդ երկրների շուկաներ», - ասել է նախարարը, ապա հավելել, որ Իրանն իր ապրանքները վաճառելու համար կարող է Հայաստանն օգտագործել որպես կամուրջ դեպի աշխարհի այլ մասեր:

Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ 2 երկրների իշխանությունները պայմանավորվել են առաջիկա 6 ամիսների ընթացքում առևտուրը հասցնել առնվազն 1 միլիարդ դոլարի: Երկու երկրների միջև առևտրի ներկայիս ծավալը 400 մլն դոլար է:

Նա նաև հայտարարել է, որ նախատեսում է գործարկել Թեհրան-Երևան երկաթուղին 2 երկրների միջև տրանսպորտային խնդիրները լուծման համար:

--00—ԼՄ