Թուրքիային փոխարինող շուկաներն այնքան գրավիչ են, որ մարդիկ ներխուժել են․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Քերոբյան

Թուրքիայից ներկրումներին կփոխարինեն  ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրները նաև Վրաստանը: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 «Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտներ և մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ: Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված»,- ասել է Քերոբյանը և հավելել՝ պետք է հնարավորինս քիչ մեր փողն ուղղել Թուրքիայի ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ  կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ:

  --00—ՄՀ