Միջանցքը պետք է ուժով բացել, ռուս-թուրքական բախումը լինելու է, մեզ պետք է զինվել. ազատամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Միջանցքը պետք է ուժով բացել, ռուս-թուրքական բախումը լինելու է, մեզ պետք է զինվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, Ադրբեջանը կրակի հետ է խաղում, Ալիևը հաղթելուց հետո մտածում է, թե հայերն այլևս չկան և ինչ ուզի, այն էլ կանի։ Ազատամարտիկի պնդմամբ, չի կարող այդպես լինել, հայերը չեն կարող վերանալ և անպայման դիմադրություն լինելու է։

Ըստ նրա՝ նույնիսկ Լաչինի միջանցքը ուժով է բացվելու։ Մալխասյանը նաև նշեց, որ շուտով ռուս-թուրքական բախում է լինելու։ Միգուցե Ռուսաստանը չի ցանկանա անմիջական առճակատման մեջ մտնել և մեզ զինելով հարցերը լուծի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ