Թուրքիայի ու Ադրբեջանի գլխին մեծ փորձանք ա գալու, պարսիկներից շան պես վախենում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Թուրքիայի ու Ադրբեջանի գլխին մեծ փորձանք ա գալու, պարսիկներից շան պես վախենում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, խաղաղությունը, իհարկե, լավ բան է, բոլորս էլ ձգտում ենք, բայց, առաջին հերթին, հենց Թուրքիան և Ադրբեջանը չեն ուզում։

Ազատամարտիկի կարծիքով, մեծ պատերազմ չի լինի, իսկ փոքր բախումներ հնարավոր են։

Ըստ Մալխասյանի՝ հակառակորդին դիմագրավելու համար պետք է մաքրենք բանակը տականքներից ու դավաճաններից և արդիականացնենք զինված ուժերը։

--00—ԱՊ