ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1115641.jpg

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին տեղեկություն է ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մետր) և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա․-ի դին և ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1979 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--00—ԶՀ