Զգոն եղեք․ «Տելեգրամը» գողանալու նոր ձև է շրջանառվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

դ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության մասին․

««Տելեգրամը» գողանալու նոր ձև է։ Զգոն եղեք, դուք ծանոթից նամակ եք ստանում, որտեղ խնդրում են ինչ-որ տեղ քվեարկել նրա օգտին։ Դուք որոշում եք օգնել, ձեզ ուղարկում են ծածկագիրը՝ իբր ձեր քվեարկության ձայնը ձեւակերպելու միջոց: Իսկ իրականում դուք հաքերին ուղարկում եք մուտք գործելու կոդը։ Իհարկե, եթե միացրել եք երկփուլանի պաշտպանություն, նրանք չեն կարողանա խաբել, բայց, ամեն դեպքում, զգոն եղեք»,- գրել է նա։ 

tg
տգ
տգ

--00—ՍՊ