Արդեն հինգ տարուց ավելի է, ինչ Հայոց երկրում ընթացքի մեջ է հեղինակազրկման շքերթը․ Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news

սս

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկիրը սեփակական կամքին ենթարկելու համար բավական է հեղինակազրկել նրանց, ովքեր այդ երկրում անուն են վաստակել արածով։

Արդեն հինգ տարուց ավելի է, ինչ Հայոց երկրում ընթացքի մեջ է հեղինակազրկման շքերթը, և այն ղեկավարում է օտարի շահը սպասարկող անհայրենիքը։

Սա այն բացառիկ դեպքն է, երբ շքերթը խորհրդանշում է պարտություն, այլ ոչ թե՝ հաղթանակ»,- գրել է նա։ 

--00—ՍՊ