Վստահ եմ՝ շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական է Արցախի հայությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

5a60460f-a956-462d-b6b8-0e543cd90032 (1).jpg

Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրվունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ նշել է. «Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին:

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Մայր Հայաստան չկա Արցախ ու Սփյուռք»:

--00—ԶՀ