Մենք էլ պետք է պաշտպանվենք, եթե Ադրբեջանը հարձակվի, բայց խաղաղություն ենք ուզում. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ չտրամադրելու Բայրամովի հայտարարությունը հենց Ադրբեջանին է վնաս տալիս, որովհետև նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որ տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ են դարձել, չեն լուծի, դա իրականությունից փախչել է, այդպես հարցի լուծում չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Վստահ եմ, որ ինչ-որ փուլում իրենք այդ հարցին կգան, նույնիսկ հիմա, մտածում եմ, որ դա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո հետքայլերի համար է արվում»,-նշեց ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ հայերի անվտանգությունը կարևորագույն հարցն է հայկական կողմի համար, և չի կարող մոռացության մատնվել այդ հարցը։ Դա, Սիմոնյանի կարծիքով, ինքնախաբեություն է։

«Այն, ինչ մենք հայտարարել ենք, մենք հետամուտ ենք լինելու դրանց։ Եթե Ադրբեջանը չհամաձայնվի, հարցը չի լուծվելու»,-նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԶՀ