«Ճանապարհային դեպարտամենտի» լաբորատորիան ուսումնասիրություն է կատարել Ստեփանավանի թունելի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

b67fd8cc-9453-4c5a-8d8f-1add8ae1cf57.jpg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան ուսումնասիրություն է կատարել Մ 3 միջպետական ճանապարհի 133-րդ կիլոմետրին՝ Ստեփանավանի թունելի մոտ։

Հիմնադրամից հայտնում են, որ ստուգման նպատակն էր պարզել ճանապարհահատվածի պատվածքի առկա վիճակը։ Հետազոտության արդյունքում էլ կորոշվի՝ արդյոք տվյալ տեղամասը կընդգրկվի՞ միջին նորոգման ծրագրում։

--00--ԶՀ