Միջպետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, որոշները՝ դժվարանցանելի․ Ճանապարհային դեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ձյուն-ճանապարհ.jpg

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. «Ճանապարհային դեպարտամենտ»

Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տաշիրի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

--00—ԼՄ