Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

ց

Հունիսի 18-ին ժամը 16:25-ին,  մայրաքաղաքի բնակչից <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, տեղզննման աշխատանքների արդյունքում սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

 --00—ԱՊ