Բուդապեշտում պլանավորում ենք հայկական համաժողով կազմակերպել․ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

սինանյան

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Հունգարիայի հայկական համայնքի պատվիրակությանը, որը գլխավորում էր Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը, տեղեկանում ենք հանձնակատարի գրասենյակից։

Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացվել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը: Ընդգծվել է համայնքի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու կարևորությունը: Նիկողոս Հակոբյանը ներկայացրել է Հունգարիայի հայ համայնքի ներկայիս վիճակը:

Նա նշել է, որ 2024 թվականին Բուդապեշտում պլանավորում են կազմակերպել հայկական համաժողով, որի շուրջ պատրասակամություն կա աշխատելու գրասենյակի հետ:

--00--ՍՊ