Համատեղ ջանքերով կնպաստենք ՀՀ-ի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացմանը․ Փաշինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1680159840_8321818

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին Ֆիլիպինների Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 125-ամյակի կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կանոնավոր ձևով զարգացել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:

--00—ՅՄ