Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

պպ

Ֆիլիպինների իշխանություններն առգրավել են ավելի քան երկու տոննա քաշով թմրանյութի խմբաքանակ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը։

«Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է, որը մեզ հաջողվել է առգրավել: Ոչ ոք չի զոհվել, ոչ ոք չի գնդակահարվել, ոչ ոք չի տուժել»,-լրագրողներին ասել է Ֆիլիպինների նախագահը:

Իրավապահները մետամֆետամին են հայտնաբերել, երբ Ալիտագտագ բնակավայրում խուզարկել են կասկածելի մեքենան։

Թմրանյութերի խմբաքանակի արժեքը գերազանցում է 13 միլիարդ ֆիլիպինյան պեսոն (233,4 միլիոն դոլար):

--00—ԼՀ